|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ ԱԺ-ում մասնակցում էր քննիչ հանձնաժողովի նիստին։ hraparak.am-ում գրել էինք, որ ընդմիջմանը ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում նրան` կանապեներ եւ կարմիր խավիար: Իսկ խավիար երբեք չի եղել ԱԺ ճաշարանում` այն դեմոկրատական ճաշացանկ ունի: Հավանաբար, բարձրաշխարհիկ հյուրի համար հատուկ էր բերվել։ Մեր հրապարակումից հետո, որոշ տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը սրի է քաշել ճաշարանի տնօրենին, նա էլ՝ իր աշխատողներին, որ ուտելիքը բաց-բաց են տեղափոխել, եւ լրագրողը ֆիքսել է։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել, օրինակ` «պեռաշկին», իսկ թանկարժեք ուտեստները գաղտնի է վայելում, որ մարդիկ մտածեն, թե իրենց նման աղքատ է եւ միայն փիփերթով ճաշ է ուտում։ Ընդհանրապես, նա ձգտում է ավելորդ անգամ չշփվել ո՛չ հանրության, ո՛չ նախկին գործընկերների հետ: Երեկ չնայած քննիչ հանձնաժողովի նիստը բաց էր եւ ուղիղ հեռարձակում կար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մտնել սենյակ` նրանք նիստին հետեւում էին սանդուղքներին նստած։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում