կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 22:51
Քաղաքական

Հանաքվեի առաջին ընտրակաշառքը. Փաշինյանը առավ աղքատի պատիվը. Վահան Իշխանյան

Հանաքվեի առաջին ընտրակաշառքը. Փաշինյանը առավ աղքատի պատիվը. Վահան Իշխանյան

Հանաքվեի առաջին ընտրակաշառքը. Փաշինյանը առավ աղքատի պատիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանը: Գրառումը՝ ստորև. 

«Երբ կուրթանեցի Մեխակ Առաքելյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց բնակարան, Փաշինյանը նրան նվաստացրեց՝ ասելով «արժանապատվության հարց ա առողջ տղամարդը ուրիշ առողջ տղամարդու կգա կասի հացի հարցս լուծի՞», էնպես թե իբր երկրի բյուջեն հոր տնից է բերել, էկել իր անձնական գրպանի հաշվին տանիք են ուզում առնեն։

Մեխակը վիրավորվել էր, ասում էր թե ինչ հիվանդ է, ու ինչ ծանր պայմաններում են ապրում, ասում էր թե վարչապետը իրեն հաղթեց։ Բայց Փաշինյանը նկատեց որ վրիպել է, գյուղացուն նվաստացնելու պատճառով «այո»֊ի ձայներ է կորցնելու, ու նրա եղբոր տղան զանգում ու ինչ որ խոստումներ է տալիս կուրթանցի Մեխակին, գործը գլուխ է գալիս, այո֊ները հետ են գալիս, Մեխակը փափկում է. «Նիկոլ Փաշինյանն ինձ շատ վարկաբեկեց, բայց ես էլի իրեն ընտրելու եմ։ Որովհետև ինքն ա մեր Հայաստանի տերը լինելու, ես հավատում եմ իրեն»։

Գրականության մեջ ուզեցի հիշել թե ինչպես է աղքատությունը անձանց նաև գիտակցությունից զրկում, հիշեցի Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը», որտեղ գյուղացի Սիմոնի կնոջը բռնաբարում են, հետո գյուղի հարուստը հինգ մանեթ Սիմոնին տալով, նրան բարիշացնում է բռնաբարողի հետ։

«Աղաղակելով, շշկլացնելով ու հրելով առաջ բերին Սիմոնին, մոտեցրին Սանդրոյին. աղեն նրանց ձեռք ձեռքի տվեց, հնգանոցը կոխեց Սիմոնի բուռն ու գոռաց —«պռոշտի՛»:

Մարքսզիմի հեղափոխությունը առաջին հերթին այն էր որ աղքատներին ու շահագործվող դասկարգերին տվեց դասակարգային գիտակցություն։

Սովետի փլուզումից հետո կրկին դրամատիրական հարաբերությոնները իշխեցին, կրկին անհավասրություն ու աղքատություն, սակայն այս անգամ առանց գիտակցության, որի պատճառով էլ մի եսասեր զոռբա կարող է անգիտակից մասսաների վրա բարձրանալով իշխանության տիրանալ, հերիք չի, հետո էլ նրանց համ նվաստացնի համ էլ հետը նրանց ձայնը ստանա»,- գրել է նա։