Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «պատկերացնում եմ` ինչ գումարներ են ծախսվելու» կարգի գրառումների հանդիպեցի: Օգտատերերը նկատի ունեն Հռոմի պապի այցի հետ կապված ծախսերը:
Սա արդեն մարազմ է: Սրանով ի՞նչ խնդիր են ուզում բարձրացրած լինել: Այս մարդիկ չե՞ն պատկերացնում` ինչ ասել է` պետություն, ինչ ասել է` պետականություն, ինչ ասել է` երկիր: Ի՞նչ է, ոչ ոք չգա՞ Հայաստան: Ոչ մի երկրի ոչ մի ներկայացուցիչ չգա՞ Հայաստան, ինչ է, թե գումար չծախսվի: Իրականում այսպիսի մտքերը շատ վտանգավոր են մեր երկրի համար:
Սա խոսում է այն մասին, որ մենք դեռ չունենք բավարար գիտակցություն ու պատկերացում պետականության մասին: Սրա շուրջ է պետք մտածել: Պետականություն ու երկիր կորցնում են` նման` աղքատի մտածելակերպ ունենալով: Հիմա եմ հասկանում, թե որտեղ են թաքնված այն վախերը, թե տարածք ենք զիջելու:
Ընդ որում` մեր պաշտոնական աղբյուրները հերքում են այդ լուրերը, բայց մենք հավատում ենք թշնամու վարկածին: Ի՞նչ է դա, եթե ոչ պետականության նկատմամբ անարգանք: Շուրջներս տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ վատ է: Հռոմի պապի այցը շատ կարևոր ու դրական իրադարձություն է Հայաստանի համար:
Պետք չէ մտահոգվել ծախսվող գումարների մասին, պետք է հաշվի առնել այն առավելությունները, որ կտա նրա այցը մեր երկրին: Հենց միայն այն, որ հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվելու է Հայաստանի վրա, արդեն իսկ դրական է, եթե ուրիշ ոչ մի հանգամանք հաշվի չառնենք: Ի վերջո, պատկերացրեք` Հռոմի պապը Հայաստան չի գալիս, ոչ մի երկրի ներկայացուցիչ Հայաստան չի գալիս, մենք մեզ համար, այսպես ասած` գլուխներս կախ ապրում ենք, ու ամենակարևորը` փող չի ծախսվում: Պատկերացրեցի՞ք, սարսափելի է, չէ՞:
Ամալյա Առաքելյան