|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ ողջունում է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որոշումը՝ մասնակցել 2012-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Հենց այդ գործարարը կարող է լուծել Վրաստանի խնդիրները։ Եթե Իվանիշվիլին իշխի Վրաստանում, ապա Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եւ մենք նորմալ կապրենք։ Ասում են, թե Բիձինա Իվանիշվիլին «ռուսական նախագիծ» է։ Պետք է հիշել, որ 2004-ին նախագահի կարգավիճակով Սահակաշվիլին իր առաջին այցը կատարեց հենց Ռուսաստան։ Վրաստանի կառավարությունում շատերն են միլիոններ դիզել Ռուսաստանում, անուններ չեմ նշելու»,- ասել է Շեւարդնաձեն։
Նա Իվանիշվիլիին խորհուրդ է տվել, որ ուժեղացնի իր թիկնազորը, քանի որ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ նրա կայացրած որոշումը բավական վտանգավոր է։