| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ողջունելով լիսաբոնյան գագաթնաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը, սթափ գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը` հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարության ֆոնի վրա, գագաթաժողովից հետո հնչող հայտարարություններին, մեկնաբանություններին և տեսակետներին, հայտարարում ենք.
ՀՀ նախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսևորած միակողմանիությանը: Գագաթաժողովում ընդունված հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներրից միայն մեկին. Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման պարագայում առաջնությունը տրվում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքին:
...Այսօր մեր երկիրը, հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խոսվում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին: Եվս մեկ անգամ հայտնելով մեր աջակցությունը ՀՀ նախագահին, Զինված Ուժերին, «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել, կրկին` ինչպես 1996-ին` ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում, կօգտվի «վետոյի» իր իրավունքից և Աստանայում չի ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած` խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին»,- ասված է «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ: