Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ երկրում քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, եւ ինքը մեծ հույսեր է կապում Բիձինա Իվանիշվիլիի հետ. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հարցում վրացական իշխանությունների դիրքորոշումը հետևողական ու կայուն չէ։ Մե'կ հայտարարում են, որ պատրաստ են Մոսկվայի հետ երկխոսությանը, մե'կ հանդես են գալիս հակառակ հայտարարությամբ։ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար անհրաժեշտ է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Լինի Պուտինը, թե մեկ ուրիշը` առանց Ռուսաստանի մենք չենք կարող վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան։ Ելնելով դրանից՝ ես մեծ հույսեր եմ կապում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ, որը ցանկություն է հայտնել դառնալ Վրաստանի առաջին դեմքը»,- հայտարարել է նա:
Ըստ Շեւարդնաձեի` Իվանիշվիլին սթափ քաղաքական գործիչ է, նա արդեն հայտարարել է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Իսկ իշխանությունները չեն կարող խանգարել Իվանիշվիլիին մասնակցել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, քանի որ դա ցանկանում է թե՛ Վրաստանի ժողովուրդը, թե՛ միջազգային հանրությունը։
«Եթե իշխանությունները նրան չվերադարձնեն քաղաքացիությունը ու չթույլատրեն մասնակցել այդ ընտրություններին, ապա քաղաքացիական պատերազմ կսկսվի: Իվանիշվիլին Վրաստանի փրկիչն է»,- հայտարարել է Շեւարդնաձեն։