Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գիտեք, որ ամեն ինչ արվել է միակողմանի, մեր երկիրը և մեր ժողովուրդը պատժամիջոցների տակ էին. մուտքի արտոնագրեր են մտցվել, ուղիղ ավիաչվերթներն արգելվել են: Այժմ Ռուսաստանի իշխանություններն իրենք պետք է որոշում կայացնեն», - ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն` ՌԴ-ի հետ վիզաների չեղարկման և ուղիղ չվերթներ վերսկսելու վերաբերյալ:
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են ուղիղ չվերթների վերականգնման, ինչպես նաև վիզաների վերացման շեմին։
«Ես խոսեցի ամենաբարձր մակարդակի բազմաթիվ պաշտոնյաների հետ: Շատ զգայուն հարցերը, որոնք մենք պետք է լուծենք, դա օդային ճանապարհորդությունն ու վիզաների վերացումն է: Պետք է ասեմ, որ մենք այս որոշումների կայացման շեմին ենք»,- ասել է նա «Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» տնտեսական ֆորում:
Նա նշել է, որ դեռ հայտնի չէ, թե երբ կընդունվեն այդ որոշումները եւ ինչ հերթականությամբ։