Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի պատվիրակները ընտրել են վարչության նոր կազմ. այս մասին գրված է կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է.
1. Ներքին քաղաքական հարցերում ՍԴՀԿ-ն շարունակում է համարել, որ կա ահռելի ընկերային անարդարություններ, օլիգարխիա և մենաշնորհ, որի դեմ պայքարին է կոչված նաև ՍԴՀԿ նորընտիր վարչությունը: ՍԴՀԿ-ն որդեգրում է լավին՝ լավ, իսկ վատին վատ ասելու քաղաքականությունը, ՍԴՀԿ-ն իրեն հայտարարում է բանվորի, գյուղացու, հալածյալի պաշտպան և այսուհետ լինելու է այնտեղ, որտեղ խախտվում են Հայաստանի քաղաքացիների իրավունքները: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:
2. Արտաքին քաղաքական առումով ՍԴՀԿ-ն զգուշավոր լավատեսությամբ ողջունում է Մաքսային Միություն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, սակայն նաև կոչ անում Եվրոպայի հետ շարունակել քաղաքական շփումներն ու գործընթացները:
3. Արցախի հարցը անկյունադարձային է Հնչակյան կուսակցության համար: Մեզ համար ընդունելի է ցանկացած որոշում, որը ընկալելի կլինի Արցախի քաղաքացու համար: Վստահ ենք, որ Հայաստանն էլ եղել և մնում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխիքն ու ապահովողը: Կարծում ենք, որ օր առաջ Արցախի իշխանությունները պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:
4. 2015 թ-ի Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ՍԴ Հնչակյան կուսակցությունն իր ուժերի ներածի չափով աշխարհով մեկ իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն` ուղղված թրքական ժխտողականության դեմ: Մենք հասնելու ենք Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը և այդ աղետի հետևանքով թրքական իշխանությունների կողմից հատուցմանը: Այս առումով ողջունում ենք նաև Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը, որը համախմբում է համայն հայությանը:
Ս.Դ. Հնչակյան կուսակցության 9-րդ համագումարի պավիրակները ընտրել են վարչության նոր կազմ, որը ներկայացնում են հետևյալ ընկերները.
Նարեկ Գալստյան
Դմիտրի Մարտիրոսյան
Վազգեն Մեսրոպյան
Հարություն Բալաբանյան
Վարազդատ Եղիազարյան
Արսեն Կուպելյան
Արթուր Բարսեղյան
Գագիկ Մելիքյան
Վոլոդյա Ազատյան
Վարչության ատենապետի, ատենադպրի, փոխատենապետի, գանձապահի պաշտոնների ընտրությունը կատարվում է վարչության ներսում, որը տեղի կունենա ավելի ուշ: