| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լիակատար անհեթեթություն. այսպես է որակել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն այն խոսակցությունները, թե ինքը իշխանությունը 2003-ին Միխեիլ Սահակաշվիլիին է հանձնել հայկական լոբբիի հետ դավադրության արդյունքում:
«Դա, իհարկե, հիմարություն է»,- «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է նա:
Միաժամանակ, Շեւարդնաձեն համաձայնել է այն դիրքորոշման հետ, թե Վրաստանի հանգստավայրերում «տիրում» են հայերն ու թուրքերը: «Ցավոք, մեր պետությունն այսօր տեր չունի, եւ սատանաները գրավել են անտեր եկեղեցին, կամ համարյա գրավել են»,- նշել է նա:
Վրաստանի նախկին նախագահը նաեւ հայտարարել է, որ չի կարող հաստատել, որ Սահակաշվիլին հովանավորում է հայկական լոբբիին: «Ես կարող եմ միայն մի բան ասել, որ մեր համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կառուցված էր իսկական բարեկամության եւ բարիդրացիության վրա, եւ իմ անձնական ընկերներն էին Հեյդար Ալիեւն ու Կարեն Դեմիրճյանը»,- ընդգծել է նա: