Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ ոգեւորությամբ, որ իշխանությունն ու ՀԱԿ-ն են քննարկում հանրահավաքի մասնակիցներին զուգարանով ապահովելու հարցը, նույն ոգեւորությամբ էլ ասուլիսի ժամանակ հարցը քննարկվում էր լրագրողների եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միջեւ:
Հանրապետական պատգամավորն այնքան էր տարված այդ խոսակցություններով, որ կարծում էր, թե հանրահավաք են անում զուգարանի համար: «Վրան բերում էին, շարժական զուգարաններ չէի՞ն կարողանում բերել»,- ամենայն լրջությամբ լրագրողներին հարցրեց նա եւ վստահեցրեց, որ այսօր զուգարան տան, վաղն էլ ճաշ կուզեն, հաջորդ օրն էլ` հանգստյան ուղեգիր:
Լրագրողների այն դիտարկմանը, թե խնդիրը զուգարանները փակելու մեջ է, Սահակյանը շտապեց հավելել, որ նման արարքն, իհարկե, դատապարտում է, թեեւ չի հավատում, որ իշխանությունները նման հրահանգ կարող էին տված լինել:
Գալուստ Սահակյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե իբր իշխանությունների հրահանգով մարզերից մայրաքաղաք տրանսպորտ չի գալիս:
«Անտեղյակներին» նաեւ հայտնեց` «գծի տեր չէ, իր միակ գիծը քաղաքականն է»: Բացի այդ` Ռոբերտ Քոչարյանի մոտից չի գալիս, նրա վերադարձի մասին տեղեկություններ չունի, բայց մի բան հստակ է. «ՀՀԿ-ի համար Քոչարյանը բոբո չէ», «առաջին եւ երրորդ նախագահներն էլ երկրորդի դեմ չեն պայքարում»:
Նոր խորհրդարանում, Սահակյանի կանխատեսմամբ, միանշանակ կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Դաշնակցությանը Հանրապետականը շանսեր տվել է, որոշակի շանսեր էլ, ըստ նրա, ունի ՀԱԿ-ը: «Ժառանգությունը» Սահակյանի համար «փոքր» եւ «մի քիչ անհասկանալի» թիմ է: