|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ սահմանադրական փոփոխություններն արատավոր համակարգի ստեղծման կտանեն: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ, ավելին, ժողովրդական երկիր կկառուցվի:
«Նախագահի ընտրության հարցում մենք ընտրիչների հարցը դրեցինք, բայց շատերն աղմուկ բարձրացրին, թե` էդ ինչ է: Ժողովուրդն է կրկին ընտրում նախագահ. համայնքի ղեկավարը նույն ժողովուրդն է: Դուք ընտրեք ԱԺ, մեծամասնություն, և ձեր ընտրած մարդիկ էլ կընտրեն նախագահին»,- ասաց պատգամավորը:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անդրադարձի մասին` նա նշեց, որ ցանկացած մարդ իր կարծիքն ասելու հնարավորություն ունի: «Առավել ևս` երկրորդ նախագահը, քանի որ այն, ինչը նա ստեղծել է, հիմա տեսնում է, որ փոփոխության է ենթարկվում, դրա համար էլ որոշակի ցավ է ապրում»,- ասաց Ավետիսյանը: