Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց սահմանադրական փոփոխությունների և քարոզարշավի մասին: Հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ, կայուն մեծամասնության մասին հոդված ամրագրելով Սահմանադրության մեջ, չեն ցանկանում վերարտադրվել, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ Հանրապետականը չի լինելու կամ չի ուզում լինել իշխանություն: Էդ ո՞վ է որոշել: Որոշողը ՀՀ քաղաքացին է: Ինձ մոտ տպավորություն է, որ այս սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ Հանրապետականին զրկեն իշխանությունից: Ժողովուրդ տենց բան չկա: Ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, նորմալ քաղաքական ուժ եթե գնում է ընտրություների, բայց չի ուզում հաղթել, դա աննորմալ է: Դա նույնն է, թե «Ռեալ»-ը խաղա «Բարսելոնա»-ի հետ ու ասի` ես եկել եմ պարտվելու: Չկա նման բան: Եթե գնում ես քաղաքական պայքարի ու ասում ես, որ գնում ես պարտվելու, ոչ ոք քեզ ձայն չի տա: Բոլոր ուժերին հավասար հնարավորություններ տրված են: Խնդրում եմ` ՀՀԿ-ից բոբո չսարքեք: Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Իր բոլոր թերություններով հանդերձ` Հանրապետականը տեսնում է իր աչքի միջի գերանը, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի: Ես հպարտ եմ, որ հանրապետական եմ, ես գաղափարապես եմ մտել Հանրապետական կուսակցության մեջ»:
Շարմազանովը հորդորում է չվախենալ սահմանադրական փոփոխություններից, որովհետև ինչպես Չերչիլն էր ասում. «Կայուն մնալու համար պետք է գնալ փոփոխությունների»: