|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրին, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, մաղթեց, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի վավերացնել երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերը:
«Արաբական մեր ժողովուրդների ամբողջական շահերից է բխում փակված տեսնել բոլոր տեսակի անհամաձայնության էջերը, նաեւ ընդառաջ գնալ` տեւականորեն բաց պահելու Հայաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանները, շուտափույթ համաձայնության հասնել Ղարաբաղի հարցում` հաշվի առնելով այդ տարածքի բնակիչների տեսակետը, եւ բարիդրացիական ամբողջական հարաբերություններ հաստատել միմյանց հետ»,- ասաց նա:
Նաբիհ Բըրրին հիշեցրեց, որ իրենք իրենց ուրախությունն են հայտնել 2008-ին սկսված հայ-թուրքական բանակցությունների կապակցությամբ. «Թուրքիայի` «հարեւանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը զիջումներ է պահանջում յուրաքանչյուր կողմից` ի շահ ժողովուրդների տնտեսական զարգացման եւ սոցիալական վերելքի»: