կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-30 23:35
Հասարակություն

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթ

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ամանօրյա ուղերձ է հղել հայ ժողովրդին, որում ասվում է.

«Թանկագին հայ ընկերներ

Հայաստանաբնակ

թանկագին հայրենակիցներ

Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա:

Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել:

Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:

Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ :

Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ:

Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից:

Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել:

Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար:

Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին:

Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը:

Մաղթում եմ Ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։

Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ:

Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»։