|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վարչապետ Սաատ Հարիրիի անակնկալ հրաժարականից անմիջապես հետո հանրապետության նախագահ զորավոր Միշել Աունը խորհրդակցական հեռախոսազրույցներ է ունեցել լիբանանյան քաղաքական ղեկավարների հետ:
Ըստ Aztagdaily-ի՝ այդ շրջանակներում նախագահ Աունը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ, պատգամավոր Հակոբ Բագրատունիի հետ
Նախագահը վարչապետի հրաժարականի մասին իր մտահոգություններն ու առաջիկա քայլերի մասին է հայտնել Բագրատունիին՝ շեշտելով հանդարտությամբ և ողջամտությամբ հարցին մոտենալու անհրաժեշտության մասին, մինչև անսպասելի հրաժարականի պատճառի լուսաբանումը:
Բագրատունին իր հերթին շեշտել է, որ լիբանանյան կողմերը պետք է հեռու մնան ծայրահեղ քայլերից: Նա վերահաստատել է ՀՅԴ-ի անվերապահ զորակցությունը հանրապետության նախագահին՝ վստահեցնելով, որ բոլոր լիբանանցիները վստահում են նախագահի Աունի կարողություններին: