Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Հայաստանին մաղթում է ուղիներ գտնել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծման համար: «Ես կարծում եմ, որ Կովկասի երկրների համար շատ կարեւոր է ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական գործընթացի կարգավորումները, որոնք տարածաշրջանում խաղաղություն կհաստատեն»,- ասաց նա:
ԼՂ հիմնահարցում Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է. Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը եւ ցանկանում է տարածաշրջանը տեսնել առանց հակամարտությունների:
Շմիդտն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի հեշտացմանը. «Հարցը քննարկվելու է Վարշավայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերների գագաթաժողովում, ինչին ես մեծ կարեւորություն եմ տալիս: Եվ եթե մենք շահագրգիռ ենք ԵՄ երկրների եւ կովկասյան տարածաշրջանի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում, պետք է հնարավորություն ստեղծենք մարդկանց ազատ տեղաշարժվելու համար»:
Նա ասաց, որ ԵՄ-ն հետաքրքրվում է նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման խնդիրներով, դա կապահովի նոր աշխատատեղեր եւ կկանխի արտագաղթը:
Դեսպանը նշեց նաեւ, որ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները մեծ ուշադրությամբ հետեւելու են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Տաթեւիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ