|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանությունը «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկն է» անվանել: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Նա նշում է, որ միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն բան, որպեսզի նման չարագործությունները երբեք ոչ մի տեղ չկրկնվեն:
«Հայերի և տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համաձայնության մթնոլորտում` չիմանալով`ինչ է սարսափը, որին հանգեցնում են կրոնական թշնամանքի հարուցումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը:
Եղբայրական Հայաստանին, բոլոր հայերին, որոնք բնակում են ՌԴ-ում, մաղթում եմ ամենայն բարին, խաղաղություն և բարեկեցություն: Հավերժ հիշատակ` զոհվածներին»,- գրել է Սոլովյովը: