Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացրել է «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս տարի այն նվիրված էր կենտրոնի 10-ամյակին:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարության անունից շնորհավորել է բոլորին տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ և հավաստիացրել, որ տեղեկատվության ազատության և հասանելիության ապահովումը մշտապես գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային անվանակարգին նախորդ տարի արժանացել էր կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքը: Որպես բաց ու լավ աշխատանքի խորհրդանիշ՝ կառավարության աշխատակազմն ստացել էր «Ոսկե բանալի»:
Այսօր եւս «Ոսկե բանալիներ» են շնորհվել 6 անվանակարգերում, իսկ կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ 10 հատուկ մրցանակներ են հանձնվել այն կազմակերպություններին, որոնք այս տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Տեղեկացնենք, որ այս ամիս հրապարակված մրցունակության համաշախարհային զեկույցի համաձայն՝ կառավարման քաղաքականության մշակման թափանցիկության ցուցիչով 142 երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 35-րդ տեղը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ճանաչվեց 2011 թվականի ամենահրապարակային պետական կառույցը եւ ստացավ հեղինակավոր «Ոսկե բանալի» մրցանակը: Միջազգային մի շարք կազմակերպությունների եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը մրցանակը շնորհել է` հաշվի առնելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» պահանջների կատարումը:
«Ոսկե բանալի» ստացավ նաեւ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը` www.moj.am-ը` որպես 2011 թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք:
Կոտայքի մարզպետարանը «Ոսկե բանալի» ստացավ 2011 թ. տեղեկատվության ազատության ապահովման ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնության համար. Կոտայքի մարզպետարանը իր սեփական նախաձեռնությամբ հենց մարզպետարանի շենքի առաջին հարկում բացել է տեղեկատվության կենտրոն: Ի դեպ, հիշեցնենք, որ այդ կենտրոնը մարզպետարանը բացել է ոչ թե այս, այլ անցյալ տարի:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ին այս տարի «Ոսկե բանալի» շնորհվեց որպես 2011 թվականին տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպության:
2011 թվականի տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող ճանաչվեց «Լրագիր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Արման Ղարիբյանը, իսկ ամենաակտիվ լրատվամիջոցներ ճանաչվեցին www.PanArmenian.net լրատվական գործակալությունը եւ www.hra.am կայքը:
Այս տարվա «Ժանգոտ կողպեքները» շնորհվեցին ՀՀ պետեկամուտների կոմիտեին եւ «Համալսարանականներ» ՀԿ-ին:
Ի դեպ, ժանգոտ կողպեքներից մեկը մնաց Շուշան Դոյդոյանին, ով կողպեքը չհանձնեց արժանի թեկնածուին: Բանն այն է, որ ժանգոտ կողպեքին պետք է արժանանար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը, սակայն հետո Շ. Դոյդոյանը պարզաբանեց, որ վերջին պահին ժյուրիի որոշումը փոխվել է:
Հետաքրքիր է` ինչո՞ւ նույն Դոյդոյանը չի պարզաբանում, թե ովքե՞ր են յուրաքանչյուր տարի իր կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժյուրիի կազմում մրցանակակիրներին որոշողները: Հենց վերջին կողպեքն էլ մնացել է արժանիին, քանի որ նույն կենտրոնը խախտում է տեղեկացվածության մասին օրենքը: