|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրավաբան, ՀՅԴ անդամ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«նիկոլն արդեն գերազանցում է ինքն իրեն, «աշխատանքային» այցի ընթացքում պետբյուջեի հաշվին թռչող ինքնաթիռում իր հետ վերցնելով ոչ միայն կնոջն, այլ նաև դստերը:
Կարող եք հարց տալ, թե ոչ-արձակուրդային եղանակին ինչ հրատապ գործ կարող է ունենալ Շուշան Փաշինյանը Գերմանիայում:
Պատասխանեմ: Ոչինչ:
Պարզապես մինչև ականջները դավաճանության մեջ մխրճված վախկոտ թզուկը սփյուռքում ցանկացած անցանկալի միջադեպից պաշտպանվելու (չեմ բացառում հետագայում զոհի դերի մեջ մտնելու համար) հիմա էլ սկսում է թաքնվել դստեր թիկունքում, պարզապես նրան որպես վահան օգտագործելով:
Ֆրանսիայում ու Նիդերլանդներում նրան ցուցաբերված «դիմավորման» հուշերը շարունակում են տանջել անհայրենիք դավաճանին:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։
Անցած ամիս էլ աննան էր չադրա հագած դստրերին վահան դարձրած Իրանում համագումարի մեկնել։
Իրանահայերից սրանց վախն էլ արդեն նորություն չէ»։