կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 06:10
Մշակույթ

Շուշան Պետրոսյանն էլ է աթոռակռիվ տալիս

Շուշան Պետրոսյանն էլ է աթոռակռիվ տալիս

«Եվրատեսիլ» երգի մրցույթի քննարկմանը նվիրված այսօրվա ասուլիսը սկսվել է ուշագրավ միջադեպով. երգչուհի Շուշան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել ասուլիսին այն պատճառով, որ նրան նախօրոք աթոռ չեն հատկացրել։

Երբ մամուլի ակումբի լրագրողը փորձել է բացատրել, թե ինքը չի իմացել, որ երգչուհին գալու է, քանի որ նրանից պատասխան չի ստացել, Շուշան Պետրոսյանն արձագանքել է, որ հյուրերին այդպես չեն դիմավորում, ու շարժվել դեպի դուռը։

Շ. Պետրոսյանը չի անսացել նաև ասուլիսի մյուս հյուրի՝ երգիչ Արթուր Իսպիրյանի խնդրանքը... ու հեռացել է ակումբից։