Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա իշխանությունն իմպոտենտ է։ Այս մասին «Կանայք հանուն հանրային համերաշխության» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը։
«Ամենաթողություն է իշխանության կողմից։ Այնքան են էժանացրել, զիջել, գնացել ընդառաջ թշնամուն ինչ-որ գործարքներ են արել իրար մեջ, որը հարիր չէ պետականամետ մարդուն։ Պարզ է, որ այսօրվա իշխանության մեջ որևէ պետականամետ մարդ չկա։ Հայրենիքի զգացում չունեցող մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը, իսկ դա ողբերգություն է»,- ասաց նա։
Նախկին պատգամավորի խոսքով՝ սա հասարակության, ընդդիմության, ոչ գիտակից և գիտակից ժողովրդի անտարբերությունն է․
«Այնպես աշխատվեց այն կողմից, որ բթավեց բոլոր զգացմունքները, որ կորուստը դարձել է օրինաչափություն, ոչ միայն մարդկային կորուստներ ունենք, որը սարսափելի է, այլև տարածքներ ենք կորցնում, և այնքան է բթացել ռեակցիա տալու այդ բնազդը չգիտես անգիտակցին ինչպես մեղադրես։ Նրանք սպանել են բոլոր զգացողությունները, որոնք կապված են հայրենիքի, հայ լինելու, հայ տեսակի, պետականամետ տեսակի մասին»,- ասաց նա։
Մշակութային գործիչը նշեց, որ չգիտի՝ ինչ անել․
«Սա ոչ միայն համահայկական դրամա է, ողբերգություն է, այլ սա իմ անձնական դրաման է։ Արահետն էլ փակվեց, և սրանք անմարդկային դիրքորոշումը, որ վերցրել են, ինձ համար անհասականալի է ուղղակի»,- ասաց նա։