|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այս տարվա ամանորյա միջոցառումներին Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը որևէ ձևաչափով չմասնակցեց, նրա երգերը հնչում էին միայն արխիվային կադրերով. գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթը փորձել է Շուշանից անձամբ պարզել, թե ինչու այլևս չի երգում, հոգնե՞լ է, թե՞ մանդատն է խանգարում: Թերթի հետ զրույցում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ երգչուհին հայտնել է, որ իրեն ոչ մի հեռուստաընկերությունից չեն հրավիրել` տոնական ծրագրերին մասնակցելու:
«Հեռուստաընկերությունների այս մոտեցումը կբացատրեմ նրանց նեղամտությամբ: Կարծել են, որ պատգամավոր եմ և կմերժեմ իրենց հրավերը»,- վրդովված նշել է Շուշան Պետրոսյանը՝ հավելելով, որ երգն իր կյանքն է, ինչպե՞ս կարող էր մերժել երգելու հրավերը: