|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում են տվել Կարեն, Աշոտ Բեժանյանները, Սարգիս Անտոնյանը և հայտնել, որ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, մի խումբ անհայտ անձինք Երևան քաղաքում գործող «Կաֆե հաուզ» սրճարանի դիմաց ծեծի են ենթարկել իրենց և մարմնական վնասվածքներ պատճառել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-ժՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) : Կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կռվախնձորը աղջիկ է, որին համակրում է թե' «Էլեգանտ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բեժանյանի որդին և թե' պատգամավոր Արթուր Ստեփանյանի որդին: Նրանց հայրերը դեպքի օրը հանդիպել են, որպեսզի զրուցեն խնդրի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա է եղել Քանաքեռի թաղապետը: