Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աներկբա է, որ տասը տարի հետո Հայաստանն ավելի լավն է լինելու, որովհետեւ չենք կարող դոփել տեղում, չենք կարող քաղաքակիրթ աշխարհից կտրվել եւ ապրել միայն սեփական խաղի կանոններով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան տասը տարի հետո, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է, եւ ես վստահ եմ, որ մեր ինտեգրումը Եվրամիությանը` քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման քաղաքականության շրջանակներում, շատ ավելի ակտիվ է լինելու: Մենք այս հարցում միանշանակ առաջատար ենք մեր երկու հարեւաններից, եւ դա փաստում են Եվրամիության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ բարձր է գնահատում այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին, ինչն էլ հավաստում է, որ մենք միանշանակ լինելու ենք եվրոպական ընտանիքի կարեւոր մասը եւ պիտի ապրենք ու աշխատենք այդ խաղի կանոններով:
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ նշեց, որ տասը տարի հետո մենք արդեն Արցախի հարցը լուծած կլինենք, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի ուժեղ, ավելի վստահ ու Եվրոպային ինտեգրված երկիր կլինի, եւ մեր երեխաներն ավելի պինդ ու կայուն երկրում կապրեն: