|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։
Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7ը»,- գրել է նա: