Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տասը տարվա ազատազրկումից հետո տուն վերադարձած տղան հայտնվում է ցայտնոտի մեջ` մայրը դարձել է հարբեցող: Հենց այս մասին է պատմում Տաթև Հակոբյանի «Օտարը» ֆիլմը, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբյանը նշեց, որ «Օտարը» հոգեբանական ֆիլմ է, և այն իր երկրորդ ֆիլմն է:
«Իրականում տղան գիտի` ինչն է պատճառը մոր` հարբեցող դառնալու. բանն այն է, որ մայրը սպանել էր հորը, իսկ մեղքն իր վրա էր վերցրել ինքը` տղան: Տուն վերադառնալուց հետո` տղան հոգեկան բարդ վիճակում է հայտնվում` փորձում է մորը հարցնել, թե ինչու նա այդ տասը տարիների ընթացքում այդպես էլ չի այցելել իրեն: Մայրը տղայի մեջ տեսնում էր իր ամուսնուն և դա էր պատճառը, որ չէր ընդունում նրան»,-ասաց Հակոբյանը:
Ըստ նրա, ֆիլմն անվանվել է «Օտարը», քանի որ ֆիլմի գլխավոր հերոսը մի մարդ է, ով մինչև վերջ օտար է մնում իր մոր համար, և անգամ նրա զոհողությունը` մեղքն իր վրա վերցնելը, արժեզրկված է:
Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն իր դիպլոմային աշխատանքն է, որը ստեղծել է Ռոման Բալայանի բարձրագույն ռեժիսորական դասընթացի ավարտին: