| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս օրերին, երբ արդեն չես ուզում թարմ նորություններ կարդալ` եւս մեկ զինծառայողի մահվան լուր չիմանալու, կամ էլ Վայքի բժշկի եւ նրա նմանների գործողությունների եւս մեկ զոհի մասին չլսելու համար, պարզվում է` կան մարդիկ, որոնց անգամ WikiLeaks-ի բացահայտումները չեն հետաքրքրում:
Մամուլում դեռ շրջանառվում է «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի դերակատարի` Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների հայտնվելը համացանցում: Մարդիկ դեռ քննարկում են եւ որոշում դերասանուհու` իրենց ամենեւին էլ չվերաբերող հետագա կարգավիճակը` կամաչի եւ եթերում չի երեւա՞, թե՞, ժամանակակից ձեւանալով, կհայտնվի էկրաններին:
Եթե ամեն մեկն իր բան ու գործը թողնի եւ այս հարցը քննարկի, բնականաբար, բանակում սպանությունների թիվն էլ կշատանա, երեխա սպանող եւ բռնաբարող ծնողների թիվն էլ: Չնայած գուցե կան մարդիկ, որոնց բան ու գործն էլ օդում փուչիկներ բաց թողնելն է... Կարեւոր չէ: Ուղղակի կան բաներ, որոնք Անժելա Սարգսյանի անձնական կյանքից էլ ավելի կարեւոր են: