կարևոր
598 դիտում, 16 ժամ առաջ - 2025-02-11 13:09
Հասարակություն

Մի մարդ պարապ էր մնացել, քարը խփեց գլխին և իր համար դարդ սարքեց. հիմա քաղաքապետարանն է. Սամվել Հարոյան

«ՔՊԿ-ն թանկացրել է քաղաքային տրանսպորտի գինը: Այդ որոշման դեմ ընդվզել են երևանցիների ճնշող մեծամասնությունը, հայտնի շատ մտավորականներ, մշակութային գործիչներ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը և մեջբերեց մի զրույց. «Մի հին զրույց կա. մի մարդ պարապ էր մնացել, անպայման ինչ-որ դարդ էր ուզում ունենալ: Վերջապես գտավ ելքը՝ վերցրեց քարը, խփեց իր գլխին և սարքեց իր համար դարդ: Հիմա քաղաքապետարանն է. տեղից էլ անորոշություններից ու թանկացումներից տագնապած ժողովրդին որոշել է զրկել մատչելի գներով տեղաշարժվելու հնարավորությունից»:

Սամվել Հարոյանը կոչ արեց. «Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել երևանցիներին հոգեկան տառապանքներ պատճառելու և ֆինանսապես կեղեքելու այս խայտառակ որոշումը: Տրանսպորտի ուղեվարձը թանկացնողներ, ձեր իսկ գլխին քարով խփելու փոխարեն, չեղյալ համարեք ձեր ձախավեր որոշումը»: