կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 09:19
Քաղաքական

Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցավը դարձյալ ռեյտինգն է. Շահբազյան

Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցավը դարձյալ ռեյտինգն է. Շահբազյան

ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է.

«Այսօր մի քանի անգամ լսեցի վարչապետին, այդ թվում խորհրդարանի հարցուպատասխանը։

Համոզվում եմ, որ նախ չեն պատկերացնում, թե աղետն ինչ չափեր կարող է ընդունել եւ ինչ ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ եւ, երկրորդ, բացարձակապես չեն պատկերացնում իրենց անելիքը։ Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, եւ կարծես գլխավոր խնդիրն ինքնարդարացումն է, այսինքն դարդ ու ցավը դարձյալ ռեյտինգն է։

Այս պահին գործադիր իշխանությունը, ամենավերեւից մինչեւ ամենաներքեւ ժամացույցի պես պետք է աշխատեր 24 ժամ, վաղը շատ բաների համար կարող ենք ուշացած լինել։

Ինչ անես, ինչ, որ հայվաններ էլ մտահոգություններդ կարող են պատճառաբանել ընդդիմադիր լինելովդ»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը արտակարգ նիստ էին հրավիրել՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու հարցով:

Այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսակիրների թիվը հասել է 52-ի:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 17-ի ժամը 08.32-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182.406 դեպք, որից 7.154-ը՝ մահվան, և 79.433-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: