Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ եք ամեն ինչ վերագրում իշխանությանը, չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը`պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը մանդատից հրաժարվելու հիմքեր չի տեսնում:
Հարցին, թե ո՞ւմ է անհրաժեշտ նման քաղաքական օրակարգ ստեղծելն ու նմանատիպ խոսակցություններ տարածելը, նա արձագանքեց. «Չկայացած մարդիկ, չերևացող մարդիկ իրենց երևալու համար նման բաներ են կատարում: Բոլորի պահվածքն ինձ համար կանխատեսելի է։ Չեմ ուզում պատկերացնել, թե այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա»:
Ծառուկյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե իրեն մանդատը պետք է կապեր ստեղծելու համար: Նա շեշտեց, որ ինքը բազմաթիվ ծանոթություններ ունի, և պատգամավորական մանդատը կապ չունի: «Սաղի դարդ ու ցավը մնացել ա Ծառուկյանի մանդատը: Երկրի խնդիրները լուծվել-պրծել ա, հա՞, դա ա մնացել: Ծառուկյանը՝ որպես պատգամավոր, մի անգամ գնաց Բրյուսել՝ Եվրապառլամենտ, 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, նրանցից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեջ 25 պատգամավոր կյանքում չէր գնացել Արցախ: Եթե վերտալյոտ էլ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայի 40-50 պատգամավոր տանեի»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: