կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 17:05
Առանց Կատեգորիա

Աշխարհի ամենակեղտոտ գետը

Աշխարհի ամենակեղտոտ գետը

Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարում գետն ամենակեղտոտն է աշխարհում: Սակայն նա բնավ այդպիսին չի եղել, այն մարդիկ են կեղտոտել. ջրի մակերեսը ծածկված է կենցաղային աղբի հաստ գորգով, ինչպես նաեւ հարյուրավոր գործարանների թափոններով։

Ամենացավալին այն է, որ տեղի բնակիչները չունեն կոյուղի,  խմելու համար նախատեսված մաքուր ջուր, ոռոգման ջուր և կենցաղային աղբի համար նախատեսված տարածք, եւ, փաստորեն, կենցաղային աղբը թափվում է գետ, բրինձի արտերը ոռոքվում են գետի ջրով, դրանով լոգանք են ընդունում, լվացք անում ու ամաններ լվանում: Մասնագետներն ահազանգում են, որ մարդիկ վտանգում են իրենց առողջությունը:

Իսկ նախկինում, երբ գետը աղբի մեջ թաղված չէր, այստեղ ձկներ էին բազմանում ու մարդիկ ձկնորսությամբ էին զբաղվում,  սակայն նախկին ձկնորսներն այնքան էլ չեն դժգոհում. նրանք աղբ են հավաքում ու վաճառում վերամշակող արտադրամասերին:

 

Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ