|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ երեկոյան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս են բերել 8-ամյա Լ.Մ–ի և 61-ամյա Հ.Հ–ի դիեր, իսկ վարորդի՝ 70- ամյա Ս. Կ.–ի մարմինը մեքենայից դուրս է հանվել միայն ավտոմեքենան վերամբարձ կռունկով ջրից դուրս բերելուց հետո:
«Ավտոմեքենայի խցիկից դիերը դուրս են բերել ջրափրկարարները և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ավտոմեքենան դուրս է բերվել գետից վերամբարձ կռունկի օգնությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու այն մոտեցրել ավտոքարշակին։