Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չգիտեմ՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը որն է հանդիսացել, բայց ես գիտեմ դատավոր Արման Հովհաննիսյանին, և վերջերս այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնք դրսևորել են սկզբունքայնություն և բարձր պրոֆեսիոնալիզմ, սկսվել են հետապնդումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից հարուցված կարգապահական վարույթին:
Հիշեցնենք՝ Արման Հովհաննիսյանն այն դատավորն է, որը մերժել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:
Ըստ Ալումյանի՝ քաղաքական իշխանությունները, հավանաբար, ուզում են դատական համակարգն ամբողջությամբ զրկել որևէ ինքնուրույնությունից:
«Բոլոր այն դատավորները, որոնք միշտ աչքի են ընկել իրենց անսկզբունքայնությամբ, տարիներ շարունակ ունեցել են ամենավատ, պատվեր կատարող դատավորների համբավ, այսօր ոչ մի խնդիր չունեն, որովհետև այս քաղաքական իշխանությունների համար, հավանաբար, այդ դատավորները հեշտ օգտագործվող դատավորներ են դարձել, և այս իշխանությունները կուզեն այդպիսի շատ դատավորներ ունենալ: Զարմանալիորեն, խնդիրներ ունեն այն դատավորները, որոնց հաջողվել է տարիներ շարունակ պահպանել մասնագիտական արժանապատվությունը, պատվերներ չկատարել և չլինել կոռուպցիայի մեջ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե սա կարող է վկայել մի բանի մասին.
«Իշխանությունները պատրաստ են հանդուրժել կոռումպացված դատավորների առկայությունը՝ պայմանով, որ նրանք կծառայեն իրենց, և չեն հանդուրժում այն դատավորներին, որոնք պատվեր չեն կատարում՝ անկախ նրանից, որ այդ դատավորները կոռումպացված չեն: Դատավորը, որը պատրաստ է կատարել պատվերներ, նա, որպես կանոն, կամ արդեն իսկ կոռումպացված է ու հենց դրա համար ստիպված ցանկացած պատվեր պատրաստ է կատարել, կա՛մ առաջին իսկ պատվերը կատարելուց հետո սկսում է դառնալ կոռումպացված»,-ասաց Ալումյանը՝ նշելով, թե կոռումպացված ու պատվեր կատարող դատավորները, ըստ էության, նույն դատավորներն են:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: