|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Երևանի Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազդան գետն է ընկել ավտոմեքենա. ահազանգը ԱԻՆ-ը ստացել է հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին:
«Մերսեդես Ե-240» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչև փրկարարների հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1984 թվականին ծնված Հայկ Հովհաննիսյանը և 1974 թվականին ծնված Արման Պռոյանը: Նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվկանը: