|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ` ժամը 13.33-ին, Երևանի Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջի հարակից տարածքում, ավտոմեքենա է շրջվել:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 05 ՕՏ 597 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել ու ընկել Հրազդան գետը: Վարորդը` 1992թ. ծնված Անանիա Հարությունյանը, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնությունը և դուրս գրվել: