Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնի է` ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո կուսակցություններին արգելվում է դառնալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ: Բայց Հայաստանում ձևավորված գրեթե բոլոր ԸԸՀ-ները հենց կուսակցականներով են կազմավորվել:
Օրինակ` Լոռու մարզի ԸԸՀ նախագահներն ու անդամները «Ժողուվուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել են, թե իրենք դուրս են եկել կուսակցություններից (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ), որպեսզի ընտրություններն օբյեկտիվ անցնեն, սակայն կուսակցությունների մամլո պատասխանատուները հավաստիացնում են, թե իրենք կուսակցությունից դուրս գալու դիմումներ չեն ստացել: «Որևէ մեկն այս ընթացքում դուրս չի եկել կուսակցությունից»,- ասացին նրանք:
Այսպիսով` կա՛մ հանձնաժողովների ներկայացուցիչներն են ստում, կա՛մ կուսակցությունների խոսնակները: Երկու դեպքում էլ խայտառակ իրավիճակ է: