Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօրվանից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելու է փաստեր Բագրատ Սրբազանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Գործով նախաքննությունն ավարտվել է, փաստաբանները սկսել են խոսել։
«Մեր բերանները փակել էին, այսպես ասած, օրենքի կամայական արգելքով, մեզ արգելել էին նախաքննական տվյալներ հրապարակել, բայց իրենք ինչ ուզում էին հրապարակում էին, ինչ կեղծ ձևով ուզում էին հրապարակում էին, կատարվում էր խայտառակ դաղալություն»,-ասաց Մելիքյանը։
Հիմա նյութերի հրապարակման արգելք ու սահմանափակում չկա, ուստի իրավապահ մարմինների հարգելի ու ոչ հարգելի ներկայացուցիչներին փաստաբանը կոչ է անում բռնվել։
Մելիքյանը մասնավորապես խոսեց գործով ամբաստանյալ ներգրավված Տիգրան Գալստյանի մասին։
«7 հոգի զրուցում են, նշել է օպերատիվ աշխատակիցը։ Նրանցից վեցը խոսում են, մեկը շատ, մեկը՝ քիչ, այդ 7 հոգու մեջ նշված է նաև իմ պաշտպանյալ Տիգրան Գալստյանի անունը, բայց նա մի բառ չի ասում։ Մի բառ չկա, որ ասեն, Տիգրան Գալստյանը փռշտաց, նա ծպտուն չի հանում։ Երբ պաշտխանյալիս հետ խոսեցի, ասեց՝ այստեղ նշված են մարդիկ, որոնց չեմ ճանաչում։ Մենք դատարանում ասեցինք, որ սխալ կա, այդ մարդն այս հանդիպմանը չի եղել, ինչի՞ եք շառ անում։ Քննիչն ասում է, Մելիքյան ջան, ո՞նց կարող է նման բան լինի, եթե նման սխալ կա, էդ օպերատիվ աշխատողին պետք է տանեն դատեն»,-ասաց Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։