Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Պետք է ընդհանուր փոխել կառավարական համակարգը։ Համակարգը ղեկավարում է մի անձ, ում բոլորը ճանաչում են, դա Նիկոլ Փաշինյանն է, իր ետևում կանգնած անձանց չգիտեմ, բայց խնդիրը կայանում է ընդհանուր ներքին վիճակով պայմանավորված։ Այս մասին «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Մենք՝ իրավապահներս, կենտրոնցված ենք իրավունքի հետ կապված, դատական համակարգի հետ կապված խնդիրներին, բայց եթե նայենք մեր շուրջ բոլորը՝ պետական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում կան բազմաթիվ այլ կառույցներ, որոնք բազմաթիվ ֆունկցիոնալ այլ գործառույթներ պետք է կատարեն։ Ես վստահ եմ, բոլորը վերջին շրջանում առնչված կլինեն տարբեր գերատեսչական մարմինների հետ։ Հավատացեք վիճակը այնտեղ շատ վատ է ու հասարակ քաղաքացին էլ այդ վատ վիճակը զգում է իր կաշվի վրա։ Մեր երկրում այսօր պետական կառույցները գործում են շատ վատ և գործում են նախանձելի ջանասիրությամբ, կոնկրետ դրվագային, կոնկրետ անձանց ուղղությամբ, օրինակ բերվեց Աշոտյանի մասով, կան օրինակներ այլ մարդկանց մասով, բայց ցավոք սրտի դրանք քաղաքական հետապնդումներ են»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ իի հետ կհամաձայնվեն իր կոլեգաները, ովքեր ամեն օր պրակտիկ աշխանք ունեն այդ ոլորտի հետ․
«Այսօր նախաքննական մարմիններում տիրում է մի խայտառակ իրավիճակ, կա ավելի ծանր իրավիճակ դատական ոլորտում։ Նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են, ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներով գործ չեն անում, նույնը վերաբերվում է դատավորներին, առանձին վերցրած դատավորը իր վարույթում ունի 200 քրեական գործ, դա զարմանալի թիվ չէ, բայց ահռելի ծավալ է։ Կա իրավիճակ, երբ անձը 3 տարի մեղադրյալ է, պարտադիր չէ, որ լինի քաղաքական գործիչ, հասարակ քաղաքացին։ Նա չի կարողանում կատարել սահմանահատում, առանց նախաքննական մարմին խնդրելու ու շատ հաճախ էլ այդ մարմինը չի թույլատրում հատել ՀՀ սահմանը։ Սա շատ մեծ ծավալ ունի հատկապես վերջին ժամանակահատվածում։ Հասարակ գործերով քնչական մարմինները չեն զբաղվում, ժամանակ չունեն, բայց մի ինչ-որ քաղաքական աստառ ունեցող դեպքով ամբողջ քնչական ստորաբաժանումը մոռանում է բոլոր գործերը ու 2 ամիս նստում է այդ գործի քննմանը իր ամբողջ ծավալով։ Ունենք մի իրավիճակ, երբ տուժում են բոլորը։ Դա զգում են նաև հասարակ քաղաքացիները։ Երբ ինչ-որ քննիչ խախտում է կատարում, դիմում էս իրավապահ մարմիններին, այդ մարմինները աչք են փակում քննիչի խախտման վրա, որովհետև եղել է ի սկզբանե նման ցուցում խախտում կատարելու, հաջորդ անգամ այդ քննիչը կանի նույն խախտումը, եթե առաջանա խնդիր, կասի բա անցած անգամ ինչու չնշեցիք այդ խախտումը։ Օր օրի վիճակը բարդանում է, ես չգիտեմ ինչով է դա պայմանավորված, միգուցե էլիտաների խնդիրն է, որ չեն կարողանում այս հարցը բարձրաձայնել ու ամբողջությամբ ներկայացնել հասարակ քաղաքացուն, որովհետև այս քաղաքացին ունի շատ խնդիրներ, էլ ուր մնաց ուշադրություն դարձնեն ինչ-որ քաղաքական անձի հարցերին։ Մեր հասարակությունը միշտ իներտ է այդ հարցերին»,- ասաց նա։