|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Խորհրդարանում արդեն մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության քվեարկությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միասնական չի քվեարկելու, նրանք ազատ են քվեարկության հարցում։
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, օրինակ, հակված է «դեմ» քվեարկելուն: «Մեր սկզբունքները չեն փոխվել: Մինչև Վահե Գրիգորյանի թեկնածությունը` մենք ունեցանք երկու ապաքաղաքական թեկնածու, որոնց «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ակնհայտորեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Մյուս խնդիրը հետևյալն է՝ օրենքն ասում է, որ նախագահը ՍԴ անդամի նոր թեկնածու պետք է առաջադրի, իսկ Վահե Գրիգորյանը նոր չէ՝ երկրորդ անգամ է առաջադրվում»,- նշեց պատգամավորը։