Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջապես ներկայացրել է իր աշխատանքների վերաբերյալ զեկույց:
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է այն, որը կազմված է 31 էջից, որում ներկայացված են կատարված աշխատանքները եւ հանձնաժողովի կողմից եւս 12 առաջարկ: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովն աշխատանքների ոչ արդյունավետությունը փորձում է ներկայացնել ուրիշի մեղքի տեսքով:
Օրինակ՝ նրանք եզրակացության մեջ նշում են, թե դժվարություններ են ունեցել ԾԻԳ-երի աշխատանքն ուսումնասիրելու հարցում, քանի որ փաստաթղթերը ուշ են տրամադրվել: Իսկ առավել շատ խնդիրներ հանձնաժողովը հայտնաբերել է շինարարական մրցույթներում:
Տեսնենք` արձանագրված խնդիրները իշխանություններն ինչպես կլուծեն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։