|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Սյունիքի մարզում պարբերաբար իրականացվող հաշվառումները ցույց են տալիս, որ այս տարի նույնպես մարզում աճել է անասնագլխաքանակը, իսկ դրան զուգահեռ նաև կաթի արտադրությունը:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացնում է, որ այս տարի նախատեսված է մարզում կաթի արտադրությունը պետք է հասցնել 57 հազար տոննայի, որի արդյունքում կաթի մթերման խնդիր մարզում չի լինի:
«Երկիր»-ի տեղեկություններով` ներկայումս Սյունիքի մարզում գործում են կաթի վերամշակման 12 մեծ ու փոքր արտադրամասեր, որոնցից 5-ը` միայն Սիսիանի տարածաշրջանում:
Բացի այդ` մարզից որոշակի քանակությամբ կաթ է գնում նաեւ «Աշտարակ կաթ» ընկերություն, իսկ Սյունիքում արտադրված կաթնամթերքի զգալի մասը սպառվում է մայրաքաղաքում: