| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մեքսիկայում շուտով կստեղծեն հատուկ պահեստարաններ, որոնցում կպահվի մայրական կաթ: Նման հիմնարկություններ առաջին հերթին կբացվեն այն նահանգներում, որտեղ առավել մեծ թիվ են կազմում ոչ բավարար քաշ ունեցող նորածինները, դրանք են` Գորերոն եւ Պուեբլան:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ առայժմ մինչեւ վերջ լուծված չէ երկար ժամանակով մայրական կաթը պահելու խնդիրը:
Ի դեպ, սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ վերջին ժամանակներս Մեքսիկայի մայրերի 50 տոկոսը դադարում է նորածիններին կրծքով կերակրել ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում: Հիմնականում երիտասարդ մայրերն անցնում են կաթի արհեստական փոխարինիչների, որոնք հաճախ չեն պարունակում նորածնին անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը:
Կրծքով կերակրել չեն կարող մարդու իմունային անբավարարության վիրուսով ախտահարված կանայք, թմրակախվածություն ունեցողները կամ հակաբիոտիկներով բուժում անցնողները: Բացի դրանից, շատ կանայք ծննդաբերությունից անմիջապես հետո հարկադրված են դուրս գալ աշխատանքիր, ինչը նույնպես նրանց հնարավորություն չի տալիս կրծքի կաթով լիարժեք կերակրելու մանկիկներին: