կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 16:37
Առանց Կատեգորիա

Նոր հեռուստացույց` Samsung-ից

Նոր հեռուստացույց` Samsung-ից

Samsung Electronics ընկերությունը 2011-ին ներկայացել է ավելի քան 30 նոր հեռուստացույցների մոդելներով, որոնց մեծ մասը  նոր սարքավորումներ են` Smart TV: Նոր հեռուստացույցներն իրենց ֆունկցիոնալությամբ համեմատելի են սմարթֆոնների և համակարգիչների հետ: Դրանց առավելությունների մասին այսօր խոսեցին Samsung ընկերության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը եւ «Զիգզագ» ընկերության աուդիո եւ վիդեո բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Ըստ Անդրանիկ Շահբազյանի` ինտերնետի շնորհիվ այս հեռուստացույցները կարող են մրցակցել համակարգիչների հետ: «Հայերեն լեզվով կարելի է օգտվել Facebook, Youtube, Twitter և այլ կայքերից, նաև հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից»,- ասաց նա եւ հավելեց, որ նոր մոդելի առավելություններից է All Share ծառայությունը, որը հնարավորություն է կտա տնային ցանց ստեղծել բոլոր համատեղելի սարքերի միջեւ:

Շահբազյանը նաեւ ուրախությամբ նշեց, որ այսուհետ հայ սպառողը կարող է օգտվել Skype սոցիալական ցանցից. «Samsung նոր մոդելի հեռուստացույցներն օժտված են հատուկ փոխարկիչով, որոնք հնարավորություն են տալիս լուսանկարները եւ տեսանյութերը տեղում 2D-ից 3D դարձնել»:

Նա կարեւորեց այն փաստը, որ այսուհետ Samsung-ը տեխնիկա կթողարկի հատուկ հոլոգրաֆիկ նշանով՝ «Արտադրված է Հայաստանի համար»:

Նոր հեռուստացույցները կարելի է ձեռք բերել, ինչպես Samsung, այնպես էլ «Զիգզագ» խանութներից` 190 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամով: