|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Երեկ երեկոյան Այգեպարում հակառակորդի կրակոցից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի գիտակցությունը տեղն է, վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին Բերդի զինկոմիսարիատի հիվանդանոցից:
Yerkir.am-ի տեղեկություններով` զինվորականի աղջիկը վիրավորվել է հեռուստացույց դիտելիս: Երեկոյան նրանց տան լույսերը, ինչպես նաեւ գյուղի մյուս տներինը, անջատված են եղել: Թշնամու գնդակը դիպել է աղջկա ազդրոսկրին, այն քերծվել է, բայց, բարեբախտաբար, չի վնասվել:
Նշենք, որ Անիկյանների տան պատուհանները նայում են դեպի ադրբեջանական դիրքերը:
Ի դեպ` Լիանայի հայրը (արդեն հայտնել ենք, որ զինվորական է և ծառայության մեջ է Պառավաքարում) այդ օրն այցելել էր ընտանիքին: