|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստացույց դիտելիս է իմացել, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ պետք է սահմանի ՌԴ-ի նկատմաբ: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Ըստ իրավիճակին ծանոթ պաշտոնյայի` Թրամփը խիստ բարկացել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռ. Հեյլին հայտարարել է, որ շուտով ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն: Ըստ աղբյուրի` Թրամփը նման որոշում չի կայացրել, իսկ Սպիտակ տունը չի տեղեկացրել Հեյլիին, որ պատժմիջոցների մասով ուղեգիծը փոխվել է` նրան արտահայտվելու ազատություն տալով:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Հեյլին հանդես էր եկել ապրիլի 15-ին`նշելով, որ որոշումը կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ: