Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Յունիբանկ»-ում մեկնարկում է նվերների մեծ խաղարկություն, որին կմասնակցեն 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող մեր բոլոր ավանդատուները: Յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ, ավանդատուները հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց:
Խաղարկության շահողները կորոշվեն էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Մրցանակային հիմնադրամը յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև, անկախ ավանդի արժույթից, խաղարկվելու է 5 հատ iPhone 6 հեռախոս յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում ՀՀ դրամով 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած ավանդատուների (բացառությամբ՝ Բանկի աշխատակիցների) միջև խաղարկվելու է մեկ հատ 48’’ անկյունաչափի հեռուստացույց Մասնակիցը չի կարող խաղարկությունների ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ: Առաջին խաղարկությունը կանցկացվի 2015թ. փետրվարի 6-ին: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կանցկացվի բանկի գլխամասային գրասենյակում` մինչև հաջորդող ամսվա 15-ը:
Ավանդներ կարելի է ձևակերպել «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են հաճախորդների կողմից` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց «Յունիբանկ»-ն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար: 2014թ.-ի վերջի դրությամբ «Յունիբանկի» ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 80 մլրդ դրամ: