Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամերիկացի միլիարդատեր և գործարար Բիլ Գեյթսը մեկ անգամ ևս հերքել է այն անհեթեթ դավադրության տեսությունը, ըստ որի՝ նա, իբր, ցանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն օգտագործել մարդու հետապնդման համար սարքերի փոխպատվաստման համար. այս մասին գրում է CNBC-ն:
Բիլլ Գեյթսը, որի հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու բուժման վերաբերյալ հետազոտություններին, մեկնաբանել է Yahoo News/YouGov-ի հարցումը, որի ընթացքում պարզվել է, որ ամերիկացիների 28 տոկոսը հավատում է դավադրության տեսությանը, ըստ որի, Գեյթսը ծրագրում էր օգտագործել Covid-19-ի հավանական պատվաստանյութը՝ միլիարդավոր մարդկանց միկրոչիպեր փոխպատվաստելու համար:
Այս առնչությամբ նա ասել է. «Հույս ունեմ, որ այդ դավադրության տեսությունը կմեռնի, երբ մարդիկ իմանան փաստերը»,- ու հավելել՝ ինքը ցանկանում է վերջ տալ կորոնավիրուսի համավարակին։
Հիշեցնենք՝ դեռևս փետրվարին Bill & Melinda Gates հիմնադրամը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 100 միլիոն դոլար է նվիրաբերում կորոնավիրուսի հետազոտությունների, բուժման եւ պատվաստանյութերի համար: