Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է նրան, որ ԱԳՆ-ն նախօրեին հերքել է իր հրապարակած տեղեկությունը, թե ԱՄՆ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպումից:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Վերջին շաբաթների ընթացքում ասել եմ, որ.
2. Հարաբերությունների հաստատման 30-ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
3. Հաշվի առնելով 30-ամյա հաբելյանը, ամերիկացիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:
5. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք), որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում՝ դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:
6. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում:
Հիմա ուշադրություն!
Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի՝ 30 րոպե ուշանալու փաստը հերքել է: Ու վիրավորական ձևակերպմամբ»: