| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում շարունակում է հանդիպումները ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակներում:
Ըստ «Ակօս»-ի՝ ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն հերթական անգամ հակահայկական ելույթով է հանդես եկել:
Թուրքիայի վարչապետը խորին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի թուրք քաղաքացիներին՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ժխտողական քաղաքականությամբ զբաղվելու համար:
«Դուք ականատես եղաք, թե Թուրքիայի մասին վատ լուրեր տարածելու և բացասական ընկալում ստեղծելու համար որքան ջանքեր գործադրվեցին: Այդ իսկ պատճառով մենք ձեզնից ակնկալում ենք, որ հայկական, հրեական, հունական և այլ լոբբիների դեմ, նաև Թուրքիայի դեմ «ահաբեկչական ընկալում» ձևավորող գործողությունների դեմ մինչ այսօր ձեր մղած պայքարում ձեր գլուխները բարձր պահեք և պաշտպանեք Թուրքիային: Ես ձեզնից ակնկալում եմ, որ պաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր երկիրը: Մենք ուզում ենք, որ դուք պաշտպանեք մեր սուրբ ազգին, ով Չանաքքալեյի պատերազմից ի վեր ազատության և ապագայի համար բազում զոհողություններ է արել»,-ասել է նա: