Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահական աշխատակազմի Հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը երկրի նախագական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կազմակերպված Բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, նիստի ընթացքում քննարկվել են «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն մեղադրանքների դեմ պայքարում նախատեսվող քայլերը». հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ Ալթունի՝ սեղանին է դրվել 1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ «անհիմն մեղադրանքների դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող քայլերը», որի վերաբերյալ Էրդողանը նշել էր.
«Աղավաղված պատմական դեպքերի վերաբերյալ ցանված թշնամության սերմերը չունեն ծլելու հնարավորություն ճշմարտության հողի վրա», - հայտարարել էր Էրդողանը՝ անդրադառնալով սփյուռքում ՀՅԴ Հայ դատի կողմից իրականացվող տիտանական աշխատանքին, որն ուղղված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։
Ժողովում նշվել է, որ իբր «բոլոր օսմանցիների համար դա շատ դժվար և ցավալի շրջան էր, որի շուրջ տարբեր շրջանակներ փորձում են կեղծիք և մեղադրանքներ աճեցնել՝ քաղաքական նպատակների համար»։
«Թուրքիային և մեր ազգին վարկաբեկելու համար 1915 թ. դեպքերը որպես գործիք օգտագործող հայկական լոբբիի և այդ թեման իրենց քաղաքական շահերի համար օգտագործող պետությունների ապօրինի քարոզչության դեմն առնելու համար ժողովում քննարկվել են համապարփակ քայլերը, միջազգային հանրությանը իրականության ծանոթացնելուն ուղղված ծրագրերը և այլն»։
Ժողովին մասնակցել են նաև նախկինում ԹԱՄԺ նախագահի և մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Իսմայիլ Քահրամանը, երկրի ամենահեղինակավոր դեմքերից Բյուլենթ Արընչը, ով եղել է ԹԱՄԺ նախագահ, փոխվարչապետ և համարվում է իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության հիմնադիրներից մեկը, ԹԱՄԺ նախկին նախագահներ Ջեմիլ Չիչեքը, Քյոքսալ Թոփթանը, Մեհմեթ Ալի Շահինը (ևս ԱԶԿ համահիմնադիրներից), նախկին վարչապետ և խորհրդարանի խոսնակ Յըլդըրըմ Աքբուլութը և այլք։